211652_close_icon
views-count2848 դիտում article-date 10:50 02-06-2016

Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը Հայոց ցեղասպանության մեջ. քաղաքագետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» զրուցակիցն է Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված. [b]- Պարոն Մարտիրոսյան, հունիսի 2-ին Բունդեսթագում փաստորեն քննարկվելու է Հայոց ցեղասպանության ճամաչման նախագիծը, Դուք ձեր մեկնաբանություններից մեկում նկատել էիք, որ այդ նախագիծը բավականին թույլ է, այնտեղ միայն վերնագրում է արծարծվում «ցեղասպանություն» եզրույթը։ Անդրադառնալով Ձեր մեկնաբանությանը՝ վերջիվերջո, սա Ցեղասպանության ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ։[/b] - Իհարկե՝ ո՛չ, ձևականորեն, ֆորմալ առումով, թերևս, այո, բայց մասնակի, այսինքն՝ շատ նման է կիսատ հղի լինելուն։ Վերնագրում կա «ցեղասպանություն» բառը, տեքստում որպես այլ ցեղասպանությունների օրինակ կա «ցեղասպանություն» բառը, բայց դրանից բացի՝ այլևս որևէ տեղ չենք հանդիպում, փոխարենը բազմիցս նշվում են կոտորածներ, բռնի արտագաղթ, դեպորտացիա տերմինները, որը ինքնին արդեն մերժողականության տեսակ է, և բուն տեքստը նույնպես չափազանց թույլ հղումներ է անում Ցեղասպանության պատճառներին, Ցեղասպանության բնույթին և ընդհանրապես այն հանցանքին, որը կատարվել է 2015 թվականին։ [b]- Եթե սա, փաստորեն, չի կարելի անվանել Ցեղասպանության ընդունման բանաձև, այդ դեպքում ինչո՞ւ են թուրքական թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը խառնաշփոթի մեջ։[/b] - Որովհետև թուրքերն արձագանքում են այս թեմային առնչվող յուրաքանչյուր խնդրի, և ունեն հստակ քաղաքականություն՝ ամեն կերպ փակել բոլոր ճանապարհները Ցեղասպանության մասին խոսակցությունների, անգամ այդ թեմայի, և արձագանքում են շատ կոշտ, այսինքն՝ տղամարդկային դիրքորոշում ունեն իրենց շահը պաշտպանելու հարցում և մինչև վերջ գնում են՝ ոչնչի առջև կանգ չառնելով, անգամ հիմա տեսանք, որ սպառնալիքներ են գործադրում, բացահայտորեն խոսում են, որ Գերմանիայի հետ հարաբերությունները դրանից հետո կվերանայեն և այլն, դա, իհարկե, չի նշանակում, որ առաջարկված բանաձևը ուժեղ կամ լավ բանաձև է, ես կարծում եմ, որ թերևս լավ կլիներ, որ այս բանաձևը չլիներ, եթե պետք է լիներ այս տեսքով և սահմանակցեր գրեթե մերժողականությանը։ [b]- Բայց, ըստ Ձեզ, Գերմանիայի համար կարևոր չէ՞ արդյոք՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ Ցեղասպանության տարիներին Գերմանիան և Թուրքիան դաշնակցական հարաբերությունների մեջ են եղել և պատասխանատվություն կա ինչ-որ առումով։[/b] - Գիտեք, բանաձեփ տեքստում էլ է ասվում, որ Գերմանիան թուրքական կայսրության հետ, այսինքն՝ Օսմանյան կայսրության հետ դաշնակից է եղել և կրում է որոշակի պատասխանատվություն, իհարկե՝ չեն մանրամասնում, թե ինչպիսի պատասխանատվություն, բայց ակնհայտորեն այդ հղումը կա, դա, իհարկե, գերմանական քաղաքական տրադիցիայի մի մասն է, այնտեղ, որտեղ մեղք են գործել, դա ստանձնելու, և դա գալիս է հետերկրորդհամաշխարհային պատերազմական ժամանակաշրջանից ի վեր, որն, անշուշտ, շատ դրական երետւյթ է։ Այո՛, Գերմանիան ճանաչում է կամ ընդունում է մասամբ իր մեղսակցությունը Հայոց ցեղասպանությանը, բայց դա չի նշանակում, որ իրենք զգում են, որ դա կարելի է դնել նույն նժարի վրա, ինչ իրականում Թուրքիայի հետ հարաբերություններն են։ Իրականում այս նախագիծն ուղղված էր Թուրքիային մի փոքր կսմթելու, բայց մի փոքր, այսինքն՝ ավելի լավ էր ընդհանրապես չկսմթեին, քան ինչ-որ կիսատ և անգամ սխալական քայլ անեին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր