1946 դիտում
15:00 02-06-2016
Ինչո՞ւ է Ռուբիկը սպառնացել սպանել ընտանիքի անդամներին
Ռուբիկ Խումարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակարանի անվանափոխության հարցով վիճաբանության մեջ գտնվելով իր որդու` Արմեն Խումարյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մի քանի անգամ հարվածել է մուտքի դռանը, որի ընթացքոմ Արմեն Խումարյանի և նրա ընտանիքի անդամների, բնակարանում գտնվող որդու` Հմայակ Խումարյանի և նրա դստեր` Աննա Խումարյանի հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, ովքեր, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգն զգալով, բնակարանի դուռը չեն բացել, իսկ նա հեռացել է այնտեղից:
Այսինքն, նա մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
4040 դիտում
16:21 12-03-2016
Շորթողների խումբը վնասազերծվեց. 3 միլիոնը չտալու դեպքում սպառնացել էին վերացնել ընտանիքի անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1216 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1054 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը