«Երևանյան ամառ 2016». մարզահամերգային տոնահանդես` դավթաշենցի երեխաների համար
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում Դավթաշեն վարչական շրջանում անցկացվել է մարզահամերգային տոնահանդես: Տոնահանդեսին ներկա վարչական շրջանի 5 մանկապարտեզների փոքրիկները մասնակցել են մարզական խաղերի, մրցույթների, համերգային ծրագրի:
Միջոցառման ընթացքին հետևել են նաև Երևանի քաղաքապետարանի սպրոտի և երիտասարդության հարցերի բաժնի ներկայացուցիչները:
Տոնահանդեսի ավարտին վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից փոքրիկներին հանձնվել են նվերներ:
[b]
Երևանի քաղաքապետարան[/b]