211652_close_icon
views-count921 դիտում article-date 13:38 03-06-2014

Մանկապարտեզների սաների մասնկացությամբ տեղի է ունեցել մարզահամերգային տոնակահնդես

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել է մարզահամերգային տոնահանդես, որին մասնակցել են մայրաքաղաքի մանկապարտեզների բարձր խմբերի երեխաները: Մարզական առաջնությանը մանկապարտեզների սաները մրցել են 4 մրցաձևերում: Յուրաքանչյուր վարչական շրջանից մրցույթին մասնակցել է մեկական թիմ՝ 10 անդամով: Դրանք այն թիմերն են, որոնք վարչական շրջաններում նախապես անցկացված մրցման ժամանակ գրանցել էին լավագույն արդյունքը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը երեխաների շրջանում փոքր տարիքից առողջ ապրելակերպը քարոզելն է: Նա նաև տեղեկացրել է, որ ամռան ընթացքում մայրաքաղաքում կանցկացվեն բազմաթիվ այլ հետաքրքիր մարզական միջոցառումներ: Անկախ արդյունքներից, հաղթողներ և պարտվողներ չեն եղել: Մասնակից բոլոր մանուկներն ու մանկապարտեզներն արժանացել են խրախուսական նվերների: Միջոցառումը եզրափակվել է մանկապարտեզների սաների համերգային ուրախ ծրագրով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր