2346 դիտում
09:50 01-06-2016
Տնտեսական ցուցանիշները նվազում են, որովհետև մարդիկ դարձել են ժլատ, ծույլ, վախկոտ և դիետա են պահում. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է, թե մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների ավելի քան 4 տոկոսանոց նվազումը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիները նախընտրում են քիչ սպառել և շատ խնայել։
«ՉԻ» - Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե քաղաքացիների փողը քչացել է, դրա համար էլ քիչ են ծախսում։ Պարզվում է փողը չի քչացել, պարզապես մարդիկ գերադասում են խնայել։ Այսինքն՝ ավելի ժլատ են դարձել։ Բոլորը միասին որոշել են դիետա պահել ու քիչ սնվել, դրա համար էլ սննդամթերքի սպառման ծավալները նվազել են։ Եվ ընդհանրապես՝ վիճակագրական ծառայության ներկայացրած բոլոր ցացանիշները փայլուն են, պարզապես մարդիկ են մեղավոր։ Գործազրկության ցուցանիշներն աճել են, որովհետև մարդիկ ծուլացել են, ուղղակի ներդրումների ծավալները նվազել են, որովհետև մարդիկ ավելի վախկոտ են դարձել (փող ունեն, բայց վախենում են ներդրումներ անել) և այլն։ Իսկ արտագաղթն աճում է, որովհետև կտրուկ մեծացել է մարդկանց հետաքրքրասիրությունը. տեսնես ուրիշ երկրներո՞ւմ ինչ կա-չկա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4715 դիտում
11:00 20-01-2017
Եթե զինվորը վախենում է բողոքել՝ «ուրեմն վախկոտ մարդը տենց էլ պետք է ապրի». Սենոր Հասրաթյան. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
2239 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2035 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2041 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»