1921 դիտում
09:38 01-06-2016
Գործ ունենք իմիտացիայի՞, թե՞ հակակոռուպցիոն զործընթացի հետ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ձերբակալվել են ՊՆ գեներալ, երկու գնդապետ։ Սա պաշտպանության նախարարությունում ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի սկսած պաշտոնանկությունների գործընթացի շարունակությունն է։ Մինչև ուր այն կհասնի, բնականաբար, դժվար է ասել։ Միաժամանակ դժվար է ասել գործ ունենք որոշակի իմիտացիայի՞, թե՞ իրապես հակակոռուպցիոն զործընթացի հետ։ Ի վերջո, գեներալի ձերբակալությունը կատակ բան չէ։ Մյուս կողմից՝ Հայաստանում եղել են ոչ պակաս աղմկոտ ձերբակալություններ, սակայն դրանք, ի վերջո, ավարտվել են անաղմուկ ներումներով՝ չտալով որևէ համակարգային էֆեկտ։
Եվ այս տեսանկյունից, իհարկե, բացի հարցադրումից՝ իմիտացիա է, թե ոչ, առկա է մեկ այլ հարցադրում էլ՝ եթե ոչ իմիտացիա, ապա ի՞նչ նպատակով կամ մոտիվով։ Այսինքն՝ մոտիվը, նպատակը Հայաստանում առկա համակարգային խնդիրնե՞րն են, մասնավորապես պաշտպանական ոլորտում, որոնք բացվեցին ապրիլյան պատերազմին, թե՞ ապրիլյան պատերազմի ընթացքում բացվել են մի շարք այլ խնդիրներ, որոնք ոչ թե պետական կառավարման համակարգի տեսանկյունից են հրատապ, այլ ներիշխանական համակարգի։ Այսինքն՝ այս գործընթացով լուծվում են պետակա՞ն կարևորության, թե՞ ներիշխանական նշանակության հարցեր։ Եվ սա, իհարկե, ավելի էական հարցադրում է, քան իմիտացիա-ոչ իմիտացիա հարցադրումը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3831 դիտում
10:36 13-06-2017
Գործ ունենք տարօրինակ երևույթի հետ. սննդամթերքն անցած տարվա համեմատ թանկացել է 6.2 տոկոսով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
658 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1042 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»