Շփման գծի հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդն այս գիշեր հատուկենտ կրակոցներ է արձակել. ԼՂՀ ՊՆ
Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնացել է հանգիստ` բացառությամբ հարավային և արևելյան ուղղություններում հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված հատ ու կենտ կրակոցների: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: