2623 դիտում
23:33 31-05-2016
Կայացավ գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը
Օլիմպիական խաղերի չեմպիոն Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում կայացավ գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը:
Մեծահասակների աղջիկների պայքարում 150,26 միավորով բաց առաջնության հաղթող դարձավ պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը: Երկրորդ տեղում Միլենա Դանիելյանն է (68,34 միավոր) և եռյակի վերջում Նատալի Գզիրյանն է (54.99 միավոր):
Տղաների մրցաշարին մասնակցում էին միայն երկու գեղասահորդ` Սլավիկ Հայրապետյանը և Ջեկ Կերմեզյանը: 178,45 միավորով առաջին տեղում Սլավիկ Հայրապետյանն է, իսկ Կերմեզյանը, ով, ի դեպ, ներկայացնում է Կանադան, հավաքեց 177,44 միավոր:
«Ֆեդերացիայի խորհրդի անդամներով և մարզչական կազմով որոշվեց անցկացնել ոչ թե Հայաստանի առաջնությունից, այլ բաց առաջնություն: Նպատակն ունեինք արտասահմից ևս հյուրեր ունենալ, այդ կերպ նպաստելով երեխաների առաջընթացին»,-փաստեց գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Մելանիա Ստեփանյանը:
Գեղասահորդուհի Անաստանիս Գալուսյանն ուրախ է բաց առաջնությունում առաջին հորիզոնականում լինելու համար: «Այստեղ բոլոր ջերմ են, պատրասական օգնելու: Թեպետ մարզադահլիճում շատ ցուրտ է, բայց ամեն ինչ շատ լավ է անցկժնում: Ուրախ էի բաց առաջնությանը մասնակցելու համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Անաստասիա Գալուստյանը:
Հայաստանի բաց առաջնության պարգևատրման արարողությունը կկայանա հունիսի 1-ին, որի ժամանակ գեղասահորդները կներկայանան ցուցադրական ելույթներով: Առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում էր 45 գեղասահորդ:
Նմանատիպ նյութեր
1457 դիտում
23:03 10-01-2022
Մեկնարկում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը
2441 դիտում
23:22 01-06-2016
Գեղասահքի Հայաստանի բաց առաջնության հաղթող զույգին մրցանակները հանձնել է Երևանի քաղաքապետը
Այս բաժնից
1780 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1660 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4684 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը