3044 դիտում
18:00 31-05-2016
Արցախի օմբուդսմենի գրասենյակը հայտարարություն է տարածել
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել.
2016թ. մայիսի 30-ին ԶԼՄ-ներում եղան մի շարք հրապարակումներ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 8-ամյա Լուկա Վարդանյանին 10 ժամով անազատության մեջ պահելու մասին: Նա ժամանել էր Բաքվի օդանավակայան իր մոր՝ Քրիստինա Կոնստանտինովայի և նրա ամուսնու հետ, որոնք նույնպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:
Երեխայի անազատության մեջ պահելու միակ պատճառը նրա հայկական ազգանունն էր, որի պատճառով Ադրբեջանի իշխանությունները նրան «կասկածում էին» հայ լինելու մեջ: Այս անընդունելի միջադեպը Ադրբեջանում պետականորեն իրականացվող հայատյացության (արմենոֆոբիայի) դրսևորում է: Այդ քաղաքականությունը մանրամասն նկարագրված է 2016թ ապրիլի 21-ին Արցախի օմբուդսմանի հրապարակած միջանկյալ հանրային զեկույցում:
Կոչ եմ անում մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, հատկապես` երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին այս միջադեպին և ընդհանրապես հայատյացության քաղաքականությանը տալ համարժեք գնահատական:
Այս քաղաքականությունը 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունների անմիջական պատճառն է: Միջազգային հանրության կողմից այս միջադեպի պատշաճ դատապարտումը կարող է կանխել հայերի նկատմամբ ատելության քարոզի տարածումը և բռնության հրահրումը, իսկ դրա արդյունքում` մարդու իրավունքների կոպիտ խախտումները տարածաշրջանում:
Նմանատիպ նյութեր
16383 դիտում
21:52 15-01-2014
3 հարցեր դեռ սպասում են Քոչարյանի պատասխանին. 2-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել
2089 դիտում
13:20 23-04-2014
Կարեն Կարապետյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
1873 դիտում
14:46 24-08-2016
ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
826 դիտում
16:52 07-02-2025
Շինուհայր-Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար
490 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը