2685 դիտում
09:35 31-05-2016
Հայաստանում գործազրկության միջին մակարդակը առաջին եռամսյակում եղել է 18,3 տոկոս. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի երեկ հրապարակած կանխատեսումների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կկազմի 18,3 տոկոս։ Իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 18,3 տոկոս։
Ըստ նույն կանխատեսումների հաջորդ երկու տարիներին գործազրկությունը կնվազի տարեկան 0,2 տոկոսով, և «կանխատեսվող հորիզոնի վերջում կմոտենա իր հավասարակշիռ մակարդակին»։
Թե որն է ԿԲ-ի կարծիքով այդ «հավասարակշիռ մակարդակը», դժվար է ասել։ Սակայն համեմատության համար նշենք, որ Վրաստանում գործազրկությունը 12.5 տոկոս է, Թուրքիայում՝ 11 տոկոս, Ադրբեջանում՝ 13 տոկոս, Ռուսաստանում 6 տոկոս, Եվրամիությունում միջինը՝ 10.3 տոկոս, ԱԱՆ-ում՝ 5 տոկոս...։ Եվ եթե նույնիսկ ԿԲ-ի կանխատեսումները իրականանան, միևնույն է՝ Հայաստանը կունենա գործազրկության ամենաբարձր ցուցանիշը վերը թվարկված երկրների համեմատ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1563 դիտում
10:01 16-06-2016
Հայաստանում գործազրկության մակարդակը պաշտոնական ցուցանիշից առնվազն կրկնակի անգամ բարձր է. «Ժողովուրդ»
1336 դիտում
23:07 12-07-2024
Եվրասիական տնտեսական միությունը հաշվարկել է Հայաստանում գործազրկության մակարդակը
1785 դիտում
10:08 02-12-2015
Մեր քաղաքացիների միջին մտավոր մակարդակն ավելի բարձր է, քան ԱԺ-ի միջին մակարդակը. «Առավոտ»
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1234 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1327 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»