Աշխարհի ամենաառեղծվածային գիրքը․ «Վոյնիչի ձեռագիրը». լուսանկարներ
Երկար տարիներ գաղտնագրություն ուսումնասիրողները փորձել են վերծանել տեքստը, սակայն ապարդյուն։
Գրքի ապակոդավորմամբ զգաղվել է նաև հայտնի գաղտնագրող Նյուբոլդը, ով հայտնի է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնագրերի վերծանումով։
Նա շուրջ յոթ տարի փորձել է վերծանել «Վոյնիչի ձեռագիրը»։
Ըստ նրա վերծանման բանալին վերջին նախադասությունն է, որը, ըստ Նյուբոլդի վարկածի, հետևյալն է «Դու տվեցիր ինձ բազմաթիվ դռներ»։
Այս նախադասությունը գրված է մյուս նշաններից տարբեր նշաններով, ինչն էլ թույլ է տալիս կարծել, որ նրա հիմքում է ընկած մյուս նշանների բացահայտումը։
Գիրքը հասանելի է բոլորին. այն ամբողջությամբ տեղադրված է համացանցում, որն էլ հնարավորություն է տալիս բոլորին իրենց ուժերը փորձել աշխարհի ամենաառեղծվածային գրքի ընթերցանության համար։