Ամենաառեղծվածային 10 լուսանկարները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեռևս հին ժամանակներից մարդիկ ցանկացել են ստանալ որևէ առարկայի իրական պատկերը։ Իսկ Լեոնարդո դա Վինչին գծագրել է ֆոտոապարատի նախատիպը, որը կոչվում էր օբսկուր կամերա։ Այն թարգմանաբար նշանակում է մութ սենյակ: Այս սարքի սկզբունքը կառուցվում է ստվերների օգտագործման վրա։
Կազմված է ընդամենը փայտյա արկղից, որի դիմաց տեղադրում են որևէ առարկա և առարկան լուսավորում են պայծառ լույսով։ Առարկայի ստվերն անցնում է արկղի անցքով և պատկերվում արկղի հետին պատին։ Այս մեթոդը օգտագործվում է մինչև հիմա, հատկապես նկարիչների մոտ։ Բայց սա դեռ իրական պատկերը չէ։
Առհասարակ լուսանկարչության ծնունդը համարվում է 1839 թ հունվարի 7-ը., երբ ֆրանսիական գիտությունների ակադեմիան հաստատեց նոր գիտության ծնունդը։