211652_close_icon
views-count8819 դիտում article-date 21:49 05-02-2016

Գիրք, որ չի կարող կարդալ ոչ ոք. «Վոյնիչի ձեռագիրը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արտաքինից գիրքը ոչնչով չի տարբերվում սովորական գրքից, սակայն երբ բացում ես այն, կարծես ինչ-որ կախարդական ու միստիկ գիրք բացես։ Գրքի հեղինակն անհայտ է, անհայտ է նաև, թե ինչ լեզվով է այն գրված, իսկ նկարազարդումները կարծես կոդավորված նկարներ լինեն, որոնց իմաստը մինչև այսօր էլ բացահայտված չէ։ Գիրքը գրվել է 1408-1438 թվականներին, սակայն հայտնի չէ, թե որտեղ։ Այն 1912 թվականին ձեռք է բերել կոլեկցիոներ Վիլֆրեդ Վոյնիչը, ում անունով էլ այն կոչվում է «Վոյնիչի ձեռագիր»։ 1959 թվականին Հանս Կրուսը 24.500 դոլարով գնում է այն ու նվիրում Յելսկի համալսարանի գրադարանին, որտեղ էլ մինչև այժմ պահվում է գիրքը։ Երկար տարիներ գաղտնագրություն ուսումնասիրողները փորձել են վերատադրել տեքստը, սակայն ապարդյուն։ Գիրքը գրված է ձախից աջ, առկա են մոտ 170.000 նշաններ, նկարները գեղարվեստական նշանակություն չունեն, ակնհայտ է, որ նկարազարդողը պրոֆեսիոնալ նկարիչ չի եղել։ Գրքի ապակոդավորմամբ զգաղվել է նաև հայտնի գաղտնագրող Նյուբոլդը, ով հայտնի է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնի կոդերի բացումով։ Նա շուրջ 7 տարի փորձում էր ապակոդավորել «Վոյնիչի ձեռագիրը» և կարծում էր, որ դրա ապակոդավորման բանալին վերջին նախադասությունն է, որը, ըստ Նյուբոլդի վարկածի, հետևյալն է. «Դու տվեցիր ինձ բազմաթիվ դռներ»։ [img]/ups/images/0184258001454695166222996.jpg[/img] Այս նախադասությունը գրված է մյուս նշաններից տարբեր նշաններով, ինչն էլ թույլ է տալիս կարծել, որ նրա հիմքում է ընկած մյուս նշանների բացահայտումը։ [img]/ups/images/0036586001454695096907725.jpg[/img] Գիրքը հասանելի է բոլորին. այն ամբողջությամբ տեղադրված է համացանցում, որն էլ հնարավորություն է տալիս բոլորին իրենց ուժերը փորձել աշխարհի ամենաառեղծվածային գրքի ընթերցանության համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր