22399 դիտում
18:20 29-05-2016
Բերմուդյան եռանկյունու սարսափելի առեղծվածը
Համապատասխան բազմաթիվ հետազոտությունների շատ ուսումնասիրողներ հանգել են այն եզրակացության, որ Բերմուդյան եռանկյունու ջրային աշխարհագրությունը երբևէ հետազոտված ամենադժվարին, ամենավտանգավոր և յուրօրինակն է:
Ջրի հատակում առկա են մի քանի բարձր սարեր, կա շատ անկանոն ջրային հոսք, աբիսալ հարթություններ, խորը ջրանցքներ, թեք և միջին հարթություններ:
«Բերմուդյան եռանկյունը» մարդկանց ուշադրությունը գրավել է վաղուց՝ այնտեղ տեղի ունեցող խորհրդավոր աղետների պատճառով. երբեմն անհետանում են նավեր ու օդանավեր՝ առանց որևէ աղետի ազդանշան ուղարկելու կամ հետք թողնելու։
Այդ շրջանում հայտնաբերվել են լքված նավեր, որտեղ եղել են կենդանի շուն, կատու կամ սոխակ, սակայն չեն հայտնաբերվել աղետյալների դիեր։
Նման «համբավի» համար «Բերմուդյան եռանկյունը» կոչվել է նաև «Դժոխքի օղակ», «Վհուկների ծով», «Կորած նավերի ծովախորշ» և այլն։
«Բերմուդյան եռանկյան» առեղծվածի մասին խոսում էին դեռևս Կոլումբոսի ժամանակներից, երբ նա 1492 թվականին առաջին անգամ հասավ Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանը։
Իր գոյության շուրջ 500 տարվա ընթացքում «Եռանկյան» առեղծվածն այնպես է հիմնավորվել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել է թևավոր խոսք՝ համարժեք խորհրդավոր անհետացման։
«Բերմուդյան եռանկյունում» տեղի ունեցող երևույթները ժամանակին պատճառ են դարձել տարբեր վարկածների. ոմանց կարծիքով՝ այդ շրջանում գոյություն ունեն «երկնային անցքեր», և աղետյալները, իբր, այնտեղ ընկնելով, հայտնվում են այսպես կոչված «չորրորդ չափողականության» թակարդում, որտեղ ժամանակի ընթացքն այլ է։
Նմանատիպ նյութեր
22676 դիտում
22:43 14-03-2017
«Բերմուդյան եռանկյան» 5 սարսափելի գաղտնիքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5435 դիտում
21:31 23-07-2016
«Բերմուդյան եռանկյան» առեղծվածի մասին խոսում էին Քրիստափոր Կոլումբոսի ժամանակներից
Այս բաժնից
2797 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար
3064 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով