39541 դիտում
09:55 29-05-2016
ԱՄՆ Օհայո նահանգի կենդանաբանական այգում սպանել են 180 կգ քաշով գորիլային, որի վանդակն է ընկել 3-ամյա երեխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Օհայո նահանգում` Ցինցինատիի կենդանաբանական այգում, 3-ամյա երեխան ընկել է գորիլայի վանդակը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ծնողների անուշադրության պատճառով 180 կգ քաշով գորիլայի վանդակում հայտնված երեխան սկզբից աննկատ քայլել է կենդանու վանդակի տարածքով, սակայն, երբ նրան նկատել է 17 տարեկան Խարամբե անունով հսկա գորիլան, մոտեցել է երեխային և արդեն բարձրությունից ընկնելու հետևանքով վնասված լացող փոքրիկին քարշ տվել տարածքով մեկ:
10 րոպե անց կենդանաբանական այգու աշխատակիցները փրկարարների հետ որոշում են ընդունել կրակել գորիլայի վրա, որը հետագայում սատկել է: 3-ամյա տղան մարմնական վնասվածքներով հսպիտալացվել է: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Կենդանաբանական այգու մասնագետները ավելի ուշ մեկնաբանել են կենդանու ուղղությամբ կրակելու հանգամանքը և ասել, որ եթե քնաբեր կիրառեին, այն չէր գործի անմիջապես և ամեն ինչ կարող էր վատ ավարտ ունենալ, քանի որ իրավիճակը չափազանաց անկանխատեսելի էր:
Ներկայացնում ենք տեսանյութը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5205 դիտում
19:26 27-07-2017
Օհայո նահանգի տոնավաճառում ատրակցիոնի կոտրվելու հետևանքով 1 մարդ մահացել է
1837 դիտում
17:38 19-05-2020
Երևանի կենդանաբանական այգում պտավոր եղջերու է ծնվել․ ընդհանուր առմամբ այգում ծնվել է 12 կենդանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2809 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3958 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին