Պղպեղը Ամերիկայից Եվրոպա է բերել Կոլոմբոսը
Մեքսիկայի տարածքում ապրող ացտեկները ժամանակին սննդի մեջ ծեծած պղպեղ էին ավելացնում։
Հայրենիքում՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, նաև Ֆլորիդայում (ԱՄՆ) պղպեղը աճում է որպես վայրի բույս։
Դրանք բազմամյա ոչ խոշոր թփեր են՝ կարմիր, նարնջագույն, դեղին գույներով և արտաքին տեսքով միմյանցից տարբեր։
Բանջարեղենի պղպեղները, որոնց նաև անվանում են բուլղարական (չնայած որևէ կապ չկա այդ երկրի հետ), բավական տարածված են և վիտամիններով շատ հարուստ՝ B1, B2, PP և այլն։ Հատկապես կանաչ պղպեղի մեջ վիտամին C-ի պարունակությունը ամենաշատն է։
Գերադասելի է այն ուտել հում վիճակում։ Դեղին, կարմիր, նարնջագույն պղպեղները հարուստ են բետտա-կարոտինով, որը նախապահպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղի որոշ տեսակներից։
Բացի այդ, կարմիր պղպեղը մյուսների համեմատ ավելի քաղցր է և զգալի քանակությամբ պրովիտամին A է պարունակում։