2027 դիտում
09:28 28-05-2016
Լճացում կամ արհեստական վիճակ. ԿԲ-ն անփոփոխ է պահում անշարժ գույքի գները. «168 Ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. «ՀՀ անշարժ գույքի գները 2013 թվականի ապրիլից հետո մտել են կախարդական շրջան և անկախ տնտեսության վայրիվերումներից՝ գրեթե փոփոխություն չեն կրում։ Անշարժ գույքի շուկայում գնային «սառեցման» փաստը տեղ է գտել նաև ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունում, որը հրապարակվել է երեկ։
«2015 թ. արտաքին և ներքին տնտեսական անորոշությունների խորացման պայմաններում անշարժ գույքի շուկայում աշխուժացում չի դիտարկվել: Ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները նախորդ տարվա համեմատ մնացել են գրեթե անփոփոխ», – նշում է ԿԲ-ն՝ ավելացնելով, 2015 թվականին՝ 2014 թ. համեմատ, Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները, 1 քմ մակերեսի հաշվարկով, աճել են 0.2%-ով, իսկ այլ քաղաքներում մնացել են անփոփոխ:
Սա իհարկե, ոչ միայն տարօրինակ է, այլ մտահոգիչ, որովհետև խոսում է կա՛մ լճացման, կա՛մ արհեստական վիճակի մասին։
Սակայն մի առումով այս վիճակը իր դրական կողմն ունի. ինչպես նշում է ԿԲ-ն, անշարժ գույքի գների տատանումներով պայմանավորված ռիսկերը նշանակալի չեն եղել ֆինանսական կայունության պահպանման տեսանկյունից»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6209 դիտում
10:47 20-04-2018
Կամ լճացում, կամ բանակցություններ. զրոյական արդյունքով խաղ հնարավոր չէ. «Առավոտ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան