211652_close_icon

Գողությունը բացահայտվեց

views-count1393 դիտում article-date 16:14 27-05-2016
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ավանի Աճառյան փողոցից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Հովհաննես Ղ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 1950 թ. ծնված Արեգնազ Գ.-ին պատկանող դրամապանակը, որի մեջ եղել են գումար և դեղատան զեղչի քարտ: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր