Տան բակում գտնվող ավտոմեքենայում նկատվել է օձ
Մայիսի 26-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մաքսիմ Գորկիի փողոցի 1-ին նրբանցք թիվ 5 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն օձը բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք:
***
Մայիսի 26-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 37/25 տան բակում գտնվող ավտոմեքենայում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Օպել մակնիշի 34 VA 984 պ/հ (վարորդ՝ Գ. Գ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածում հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել սահնոձ տեսակի օձ։


