«Ատլետիկոյին» պարտվելու դեպքում Զիդանին կարող է փոխարինել Էմերին
«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարող է գլխավորել «Ռեալը», հայտնում է Sky Sports Italia-ն:
Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Էմերիին խնդրել է մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ապագայի հետ կապված ծրագրեր չկազմել:
Պերեսը մտադիր է պաշտոնանկ անել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, եթե «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվի «Ատլետիկոյին»: Իսկ եթե «Ռեալը» հաղթի, ապա Զիդանին հնարավորություն կտրվի աշխատել իր երկամյա պայմանագրի ընթացքում:
Նշենք, որ Էմերիի պայմանագիրը «Սևիլյայի» հետ գործում է մինչև 2017 թվականի ամառը: