Կառլ-Հայնց Ռումենիգե. Մարիո Գյոտցեն պետք է որոշում կայացնի
«Բավարիայի» տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ կիսապաշտպան Մարիո Գյոտցեին հաջորդ մրցաշրջանում թիմի մեկնարկային կազմում տեղը երաշխավորված չէ:
«Ես խոսել եմ Մարիոյի և Կառլո Անչելոտիի հետ: Մարիոն գիտի ակումբի դիրքորոշումը: Մենք ամեն ինչի պարզաբանել ենք և լրջորեն բացատրել Մարիոյին:
Հնարավոր է, որ նա Եվրո-2016-ի ժամանակ չի ցանկանում շեղվել այս թեմայի վրա: Մարիոն պետք է ընտրություն կատարի. ցանկանո՞ւմ է նա մշտապես խաղալ», ասել է Ռումենիգեն: