АВТОВАЗ-ը լիմուզին կթողարկի
АВТОВАЗ ընկերությունը Vesta-լիմուզին կթողարկի: Այս մասին հայտնում է avtovzglyad-ը:
LADA Vesta Signature լիմուզինի փորձնական առաջին տարբերակը կշահագործվի Մոսկվայում գտնվող Սամարայի մարզի իշխանությունների ներկայացուցչությունում:
АВТОВАЗ ընկերությունը հայտնում է, որ ավտոմեքենան տարբերվում է սովորական մոդելից ավելի մեծ երկարությամբ, մեքենայի թափքի վրա «а-ля BMW» ալեհավաքով (անտենա), ինչպես նաև բենզաբակը ավտոմեքենայի սրահից կոճակի օգնությամբ բացելու հնարավորությամբ: