211652_close_icon
views-count959 դիտում article-date 16:27 25-05-2016

Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտային: Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա քաղաքական, տնտեսական հարաբերությունները և, միևնույն ժամանակ, ընդգծել, որ արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտան շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ իր կողմից կարվի առավելագույնը՝ երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր