211652_close_icon
views-count2027 դիտում article-date 16:58 25-05-2016

Մայրաքաղաքում կտեղադրվի լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբ

Երևանի ավագանու` մայիսի 25-ին գումարված հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում ավագանին քննարկել և հավանություն է տվել Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից արևմտյան տարածքում, ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր հռչակված, լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը տեղադրելու մասին որոշման նախագծին: «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախմբի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը։ Արտահերթ նիստում ավագանին քննարկել և հաստատել է նաև մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքների ծրագիրը: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի Դավթաշենի 2-րդ թաղամասի վերին հատվածից դեպի Եղվարդի խճուղի և Տիգրան Պետրոսյան փողոց տանող տարածքը դարձնել ժամանակակից չարորոշիչներին համապատասխան ճանապարհային հանգույց: Ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է նաև ինժեներական և ենթակառուցվածքային համակարգերի վերակառուցում: Ավագանու արտահերթ նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի շրջանակում Երևանի քաղաքապետն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր