211652_close_icon
views-count768 դիտում article-date 16:11 24-05-2016

Խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1943 թ. ծնված Ազատ Ա.-ի բնակության հասցեում: Ոստիկանության ծառայողների պահանջով Ազատ Ա.-ն ներկայացրել է իր տանը կից ավտոտնակի չհրկիզվող պահարանում պահվող «ՍԿՍ» տիպի, 7,62 մմ տրամաչափի, 39 մմ տրամաչափի և «ՄՌ-161կ» տիպի, 5,6 մմ տրամաչափի ակոսափող որսորդական հրացաններ, ինչպես նաև «ՏՕԶ-34Ե» տիպի, 20 մմ տրամաչափի ակոսափող որսորդական հրացան և 20 մմ տրամաչափի 11 փամփուշտ, ավտոտնակի ձախակողմում տեղադրված երկրորդ չհրկիզվող պահարանից ներկայացրել է «Սուպեր-X» գրառմամբ երեք տուփ` յուրաքանչյուրում 100 փամփուշտ, և հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանում է իրեն: Զենք-զինամթերքն առգրավված է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր