211652_close_icon
views-count3198 դիտում article-date 14:30 24-05-2016

Մեկնարկեց «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի և ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի կունենա «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը: Մայիսի 24-ին ՀՀ զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում կայացավ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը մասնակցում էին Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Զորավարժության մասնակիցների պետական դրոշների բարձրացումից հետո ողջույնի խոսք ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Արարողությունն ամփոփվեց ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթով: «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը, որին մասնակցում է 600-ից ավելի անձնակազմ և շուրջ 40 միավոր տեխնիկա, կավարտվի մայիսի 26-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր