Մայիսի 25-ին լրանում է Գյումրիի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին տարեդարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 25-ին լրանում է Գյումրիի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին տարեդարձը: Թումեն սիրով հրավիրում է բոլորին Ռեինկարնացիա խմբի բացօթյա համերգին՝ միասին նշելու կենտրոնի առաջին ծնունդը:
Համերգը տեղի կունենա մայիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում:
Կենտրոնի բացումը Գյումրիում իրականություն դարձավ ի շնորհիվ Շանթ հեռուստաընկերության նախա ձեռնության և ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության:
Այժմ Գյումրիի տեխնոպարկում տեղակայված կենտրոն է հաճախում 1500 ուսանող և մոտ ապագայում նախատեսվում է կենտրոնի տեղափոխումը առաջին թատրոնի շենք և ընդլայնումը մինչև 3000 ուսանող: