Արթուր Աղաբեկյանը 2017 թ-ից կդադարեցնի իր պետական ու քաղաքական գործունեությունը
Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի: Նման գրառում է իր ֆեյսբուքյան էջում կատարել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: