1033 դիտում
15:55 24-03-2024
«Աննախադեպ քաղաքական ռեպրեսիաներ են, մարդկանց տներից են տանում». Արամայիս Աղաբեկյանը՝ «Մարտական եղբայրության» անդամների ձերբակալությունների մասին. aravot.am
Aravot.am-ը գրում է․ «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հերթով ձերբակալում են միաբանության անդամներին, եւ պատճառը, ըստ միաբանության անդամների, «Մարտական եղբայրության» այցը Վերին Ոսկեպար չթույլատրելու քաղաքական հրահանգն է: Նրանցից շատերի հետ կապը կորել է:
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում «Մարտական եղբայրության» անդամ Արամայիս Աղաբեկյանը հետեւյալը նշեց. «Սրանք նորանկախ Հայաստանի պատմության մեջ նմանը չունեցող քաղաքական ռեպրեսիաներ են, մարդիկ նույնիսկ չեն հասցնում հասնել այնտեղ, որտեղից պետք է Ոսկեպար շարժվեինք, նրանց տներից են անում: Հետաքրքիրն այն է, որ դա անում են պատերազմի թոհուբոհով անցած տղերքի հետ, այն տղերքի, որոնց անցած անձնական ճանապարհի վրա պետք է սերունդներ դաստիարակվեն, բայց փաստացի ներկայիս իշխանությունը նախընտրում է նման մեծ ավանդ ունեցող տղերքին, ինչու չէ նաեւ միաբանության անդամ աղջիկներին բերման ենթարկել: Սա բավականին ցավալի փաստ է, որը արձանագրում է, թե Նիկոլ Փաշինյանի այսօրվա իշխանությունն ինչպես է տրամադրված Հայաստանի Հանրապետության անկախության, նրա կողմից հռչակած ժողովրդավարական արժեքների նկատմամբ եւ գործում է դիկտատորական սկզբունքներով»,-ասաց Արամայիս Աղաբեկյանը:
«Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի դիկտատորական սկզբունքները հայկական շահին չեն ծառայում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նմանատիպ նյութեր
2330 դիտում
09:03 16-12-2021
Քաղաքական ռեպրեսիաներ համայնքների ղեկավարների հանդեպ․ «Ժողովուրդ»
1249 դիտում
11:26 24-03-2024
Ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը
1375 դիտում
22:23 24-04-2024
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Այս բաժնից
919 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1270 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1087 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան