Արթուր Աղաբեկյանը առնվազն 20 տարվա անելիք ունի Արցախում. Առավոտ
«Վերջին օրերին երկրապահական շրջանակներից տեղեկություններ են հնչում այն մասին, իբր Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշանակվելու է ՀՀ պաշտպանության նախարար»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Աղաբեկյանը times.am-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածված տեղեկությունը:
«Գիտեք, շատ շրջանակներում շատ բաներ են խոսում: Վստահեցնում եմ, որ ինձ ոչ կարող են տանել, ոչ կարող են բերել: Ես գալիս և մնում եմ:
Երկրապահական շրջանակներում լավ գիտեն, որ ես առնվազն 20 տարվա անելիք ունեմ Արցախում: Ինչ վերաբերում է Հայաստանում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու խոսակցություններին, ապա կասեմ, որ ես ծառայել եմ վեց պաշտպանության նախարարների հետ և բարձրաձայնում եմ, որ նրանցից ամենապրոֆեսիոնալը Սեյրան Օհանյանն է: Վերջինս ճիշտ ռազմավարական պլամավորման արդյունքում այսօր մենք ունենք հայ ժողովրդին արժանի մարտունակ բանակ»,-ասել է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: