211652_close_icon
views-count3889 դիտում article-date 18:07 23-05-2016

Երգչուհի Ադելը ռեկորդային՝ £90 մլն-ի պայմանագիր կստորագրի Sony Music-ի հետ

Բրիտանացի աշխարհահռչակ երգչուհի Ադելը պատրաստվում է հայտնի Sony Music ընկերության հետ ռեկորդային՝ £90 մլն-ի պայմանագիր կնքել, գրում է The Sun-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի: Սա Միացյալ Թագավորության երաժիշտների շրջանում ամենամեծ պայմանագիրն է, որ ստորագրվելու է: Նախրոդ ռեկորդը պատկանում էր Ռոբբի Ուիլյամսին, ով 2002 թվականին EMI ընկերության հետ £80 մլն-ի պայմանագիր էր կնքել: Ընկերությունը կունենա ողջ աշխարհով երգչուհու ապագա երգերը տարածելու իրավունք: Sony Music-ը և անձամբ Ադելը հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ:

Նմանատիպ նյութեր