Երգչուհի Ադելը լքում է բեմը
Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի` բրիտանացի երգչուհի Ադելը կրկին որոշել է լքել բեմը: Երգչուհին բեմական գործունեությունը կդադարեցնի 5 տարով:
Աղբյուրների փոխանցմամբ՝ Ադելը որոշել է անձամբ զբաղվել 3-ամյա որդու՝ Անջելոյի դաստիարակմամբ և բաց չթողնել վերջինիս մանկության տարիների հետաքրքիր իրադարձություններն ու պահերը:
«Ադելը որոշել է զոհաբերել կարիերան՝ հանուն ընտանեկան երջանկության»,- հայտնում է Showbiz-news-ը: