211652_close_icon
views-count705 դիտում article-date 15:06 23-05-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 20-ից 23-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 20-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 30-ը: Բացահայտվել է գողության` 23, խարդախության` 7, յուրացման` 2, խուլիգանության` 3, շորթման, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 50-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր