211652_close_icon
views-count1216 դիտում article-date 16:45 22-05-2016

Փրկարարները բացել են փակ դռները

Մայիսի 22-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 22-ին, ժամը 07.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 22-ին, ժամը 01.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցու փողոցի թիվ 26 շենքի շքամուտքի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով ներս մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են շենքի շքամուտքի դուռը:

Նմանատիպ նյութեր