211652_close_icon

Վրաստանը որոշել է ուժեղացնել Աբխազիայի հետ սահմանային անվտանգությունը

views-count6922 դիտում article-date 15:38 22-05-2016
Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել Աբխազիայի հետ սահմանն ուժեղացնելու մասին այն բանից հետո, երբ սահմանային անցակետում Վրաստանի քաղաքացի սպանվեց: Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, այդ մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Լևան Իզորիան: Վերջինի խոսքով՝ Թբիլիսիի իշխանությունները մտադիր են վերջին 4 տարվա ընթացքում առաջին հանդիպումն անցկացնել աբխազական կողմի հետ՝ միջադեպերի կանխման և արձագանքման մեխանիզմների շրջանակում: Նա նաև պահանջել է, որպեսզի մեղավորը պատժվի:

Նմանատիպ նյութեր