211652_close_icon

Ռուսաստանը կարող է Մեծ հաղթանակի տոնական միջոցառումների նախաշեմին ուժեղացնել անվտանգությունը երկրում

views-count1349 դիտում article-date 16:32 24-03-2015
Ռուսաստանի Դաշնության ԱԱԽ միջգերատեսչական անվտանգության հանձնաժողովն առաջարկել է Հայրենական մեծ հաղթանակի 70-ամյակի միջոցառումների շրջանակներում հավելյալ միջոցառումներ ձեռնարկել՝ երկրում հանրային անվտանգությունն ապահովելու նպատակով: Առաջարկն արվել է հանձնաժողովի նիստում, որը վարել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: «Հաշվի առնելով տոնական միջոցառումների մասշտաբը՝ պետական մարմինների ուշադրությունը պետք է սևեռվի հանրային կարգուկանոնի և, առաջին հերթին, ահաբեկչական և ծայրահեղական բնույթի խախտումները կանխելու վրա»,-ընդգծել է Կոլոկոլցևը: Բացի այդ, կուժեղացվեն պատերազմին նվիրված հուշարձանների պահպանությունը, ինչպես նաև զինվորների գերեզմանոցների անվտանգությունը:

Նմանատիպ նյութեր