6918 դիտում
10:26 22-05-2016
Ինչպես մոլլա Նասրեդինն էր ասում՝ Աստված մեր էշը կորցնել է տալիս, որ հետո գտնելուց հետո ուրախանանք. Արա Պապյան
Անդրադառնալով հարցին, թե Վիեննայում ինչ հաղթանակ է տարել հայկական կողմը, մասնավորապես, այն, որ այնտեղ վերահաստատվեց 94 թ. Զինադադարի պայմանագիրը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը մեջբերեց արևելյան հայտնի իմաստունի խոսքը, որ «Աստված մեր էշը կորցնել է տալիս, որ հետո գտնելուց հետո ուրախանանք»:
Այլ խոսքով, մենք հիմա ուրախանում ենք, որ նախաապրիլյան իրավիճակն է արձանագրվում:
«94 թվականի զինադադարը վերահաստատվեց, բայց այստեղ մի մեծ թերություն կա, որի մասին չեն նշում. այն, որ այն ժամանակ ներկա էր Արցախի ներկայացուցիչը, իսկ Վիեննայում ներկա չէր»,-նկատեց քաղաքագետը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում:
Այն, որ Արցախի ներկայացուցիչը Վիեննայում չէր, ըստ Արա Պապյանի, Ադրբեջանին հետագայում տարաբնույթ մեկաբանությունների առիթ է տալու:
Հիշեցնենք, որ Վիեննայից Հայաստան վերադառնալու ճանապարհին նախագահ Սերժ Սարգսյանը օդանավում լրագրողների հետ զրույցում նշեց, որ որպես անվտանգության գոտի, հայկական կողմի վերահսկաղության տակ գտնվող 800 հազար հեկտարից 800 հեկտարը կորցրել է, ինչը մեկ հազարերորդն էլ չի, ապա ավելացրել, որ այդ հողերը միայն հոգեբանական առումով կարող են նշանակություն ունենալ, և Ադրբեջանը կարող է իր ժողովրդին համոզել, թե իբր հաղթել է: Նաև Սերժ Սաևգսյանը անընդունելի էր համարել այն մարդկանց պահվածը, ովքեր, իր խոսքով, Երևանում՝ սրճարաններում նստած, քարտեզներ են գծում:
Արա Պապյանը այնքան էլ լավատես չէ շփման գծի ողջ երկայնքով հետաքննող սարքավորումների առումով, որովհետև նշում է, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ ադրբեջանական կողմը չթաքցրեց էլ, որ ինքը նախահարձակ է եղել ու դա որևէ մեկի կողմից չդատապարտվեց: Հետևաբար, հարց է դնում՝ լինեն այս սարքավորումները, հետո՞:
«Եթե քաղաքական կամք չի լինելու, դատապարտող հայտարարություն... թեև ողջունելի է, սպասենք, տեսնենք ինչ ա , բայց ես շատ թերահավատ եմ այդ հարցում, որովհետև առաջին հերթին պետք է լինի քաղաքական կամք»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
457 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
604 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը