Ողբերգական դեպք Լոռու մարզում․ Անտառաշեն գյուղին հարակից լճակում հայտնաբերվել է երեխայի դի
                        Այսօր՝  մայիսի 21-ին  ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00 -ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անտառաշեն գյուղին հարակից լճակում երեխայի դի կա։ 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  գյուղ են ժամանել  Լոռու հրշեջ փրկարարները։ Ժամանել են նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ 
Լճակում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ 12- ամյա Արկադի Ասլանյանի դին։ 
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Գագիկ Վերմիշյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
                                            
                    
                                            
                        
            

