211652_close_icon
views-count3551 դիտում article-date 12:12 21-05-2016

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը հատուկենտ անկանոն կրակ է բացել Տավուշի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Մայիսի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել և հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ անկանոն կրակահերթեր: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ևս իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր