Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մայիսի 20-ին, ժամը 23.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան, Սայաթ-Նովա թաղամասի թիվ 1/2 շենքի 20-րդ հարկի վատառողջ քաղաքացուն 5-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները Գ. Ք.-ին (ծնվ. 1957թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 10 շենքի 3-րդ հարկում քաղաքացի է արգելափակվել վերելակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակի մասնագետի հետ համատեղ Լ. Հ.-ին (1984 թ. ծնված) դուրս են բերել արգելափակումից:


