1698 դիտում
10:09 21-05-2016
Աշնանը սպասվում է ԿԸՀ նախագահի փոփոխություն. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով աշնանը սպասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի փոփոխություն։ Նոր Սահմանադրության պահանջով պետք է մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը կազմավորվի նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
ԿԸՀ նախագահն ու անդամները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով վեց տարի ժամկետով։ Մեր տեղեկություններով, իշխանություններն այս անգամ չեն ցանկանում առաջադրել ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը։
Իշխանությունները ցանկանում են համակարգային փոփոխությունները զուգորդել նաև կադրային փոփոխություններով, որպեսզի այդպիսով հանրության մեջ գոնե դրական սպասումներ առաջացնեն։
Հիշեցնենք, Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ նախագահ է դարձել 2011թ. և այս ընթացքում մեկական խորհրդարանական, նախագահական, Երևանի քաղաքապետի և բազում ՏԻՄ ընտրություններ է անցկացրել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1614 դիտում
09:52 03-08-2016
Աշնանը տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության համագումարը. «Հայկական ժամանակ»
3043 դիտում
09:13 06-09-2016
ԿԸՀ նախագահի պաշտոնում ամենահավանական թեկնածուն կրկին Տիգրան Մուկուչյանն է. «Հայկական ժամանակ»
2461 դիտում
09:24 21-09-2016
ԿԸՀ նախագահի և անդամների թեկնածուների հարցը կքննարկվի շաբաթվա վերջում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
655 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»