211652_close_icon
views-count4342 դիտում article-date 10:04 21-05-2016

Որտե՞ղ են սպառազինության համար հատկացված գումարները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քառօրյա պատերազմից հետո հանրության շրջանում ամենուրեք հնչող հարցերից մեկն է՝ իսկ ուր են գնացել անցած 22 տարիներին բանակի սպառազինության արդիականացման համար հատկացված գումարները: Համընդհանուր պահանջն այն է, որ բյուջետային միջոցների տնօրինման նախկին վերաբերմունքը փոխվի, և այն պետական պաշտոնյաները, որոնք պետբյուջեն դիտարկել են իբրև հարստանալու աղբյուր, հեռանան իշխանության ղեկից: Այսօր արդեն ակնհայտ է՝ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում փոխվել և փորձում են շարունակել հանրությանը «լոլոներով կերակրել», իբր իրենք բարեփոխումները վաղուց են նախաձեռնել: Անցած տարիները վերգնահատելու և հետևություններ անելու տեսանկյունից ուշագրավ է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի դիտարկումները, որոնք նա ներկայացրեց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: «Իհարկե, ունենք բավականին մեծ բացթողումներ, կան նաև սխալներ, բայց բացթողումներն ավելի շատ են, քան սխալները: Համոզված եմ, որ սա սառը ցնցուղ է լինելու մեզ՝ ոչ միայն իշխանությունների, այլև բոլորիս համար: Մենք՝ որպես քաղաքացիներ ու հայեր, գիտակցելու ենք մեր առաքելության իմաստը, որ այս հնարավորությունն ունեինք ոչ միայն հաղթելու 90-ականների մարտական գործողություններում, այլ նաև տասնամյակների ընթացքում պահելու և զարգացնելու մեր ունեցածը»,- ասել է Հարությունյանը: Այսինքն՝ Արցախում, ի տարբերություն Երևանի, իրավիճակն ավելի սթափ են գնահատում: Երբ հետաքրքրվեցինք, թե այս ֆոնին ի՞նչ են տալիս ՀՀ պաշտոնյաների կամուֆլյաժով այցերը Արցախ, Հարությունյանը պատասխանեց. «Ղարաբաղի սահմանի զինվորը սպասում է դրան, որ պաշտոնյան կամ գործարարը գան՝ արժևորելու մեր զինվորի և կամավորականի առաքելությունը: Դրանում վատ բան պետք չէ տեսնել: Թե ինչքանով է այդ պաշտոնյան կամ գործարարն իր պարտավորությունները կատարում իր գործում, դա հարցի մյուս կողմն է: Բայց այն, որ զինվորը սպասում է նրանց, միանշանակ է» ,- բացատրեց Արցախի վարչապետը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր