211652_close_icon

Միջազգային լրագրողական խումբը այցելել է Արցախ

views-count2081 դիտում article-date 18:20 20-05-2016
Մայիսի 7-ից 15-ը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) բրյուսելյան կազմակերպությունը հյուրընկալել է միջազգային ԶԼՄ-ների 15 ներկայացուցիչների, ովքեր ժամանել են Հայաստան և մեկնել Արցախ՝լուսաբանելու ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած ժամանակահատվածի զարգացումները: Լրագրողները այցելել են առաջնագիծ, նկարահանումներ կատարել Մարտակերտի և Թալիշի հրետանակոծության ենթարկված բնակավայրերում, զրուցել սահմանային շրջաններից տարհանված ընտանիքների և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինվորների հետ: Լրագրողները հանդիպել են նաև ԼՂՀ մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի և արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: «Որպես լրագրողի՝ ինձ համար հետաքրքիր էր բացահայտել նոր մարդկանց ու պատմություններ, որոնց միջոցով աշխարհը պետք է իմանա Լեռնային Ղարաբաղի մասին»,-ասել է լրագրողներից Լիուբա Մաքսիմը, ով նշել է, որ մինչև ճամփորդությունը աղոտ պատկերացումներ ուներ Արցախի մասին և խիստ մտահոգված էր իր անվտանգությամբ: «Ես կարողացա մոտենալ ու ծանոթանալ մի հակամարտության, որը ընտրովի ու ոչ լիարժեք է ներկայացվում միջազգային հանրությանը»,-նշել է լրագրողներից Մոնիկա Էլենան: Լրագրողական խումբը կազմված է եղել թերթերի և հեռուստատեսության ներկայացուցիչներից, ովքեր ժամանել են Արցախ Բելգիայից, Իտալիայից, Բրիտանիայից, Գերմանիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաև թիմին են միացել երկու հանրահայտ ֆոտոլրագրողներ ԱՄՆ-ից: Թիմը կազմված է եղել հաստիքային և ազատ լրագրողներից, որոնք ներկայացնում են այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են ինչպիսիք են La Stampan-ն, New Business Europe-ը, BBC-ն, NewsWeek-ը, ինչպես նաև խմբում են եղել Getty Images ֆոտոբանկի և New York Times-ի ֆոտոլրագրողները, անգլալեզու KyivPost-ի խմբագիրները, բուլղարական Btv և մոլդովական Atlantic Media հեռուստաընկերության նկարահանող խմբերը: Այցի շրջանակում լրագրողները ուղիղ ռեպորտաժների միջոցով, և ապա իրենց երկրներ ժամանելուց հետո հրապարակել և շարունակում են հրապարակել բազմաթիվ նյութեր, որոնց հղումները մասամբ հասանելի են [url=https://web.facebook.com/EuFoA/?_rdr] EuFoA-ի պաշտոնական Ֆեյսբուքյան էջում[/url]:

Նմանատիպ նյութեր