Լուիս Սուարեսը` Պրիմերայի մայիս ամսվա լավագույն խաղացող, Էնրիկեն` մարզիչ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է Իսպանիայի առաջնության մայիս ամսվա լավագույն խաղացող:
Լավագույն մարզիչ է ճանաչվել կատալոնական ակումբը գլխավորող Լուիս Սուարեսը:
Մրցաշրջանի վերջնամասում «Բարսելոնան» հինգ անընդմեջ հաղթանակ տարավ` 24:0 ընդհանուր հաշվով և նվաճեց չեմպիոնական տիտղոսը:
Սուարեսն այդ խաղերում 14 գոլ խփեց և դարձավ առաջնության լավագույն ռմբարկու: