Երևանի քաղաքապետարանում կազմակերպված է քաղաքացիների ընդունելություն` ամեն աշխատանքային օր
Քաղաքային տնտեսության այս կամ այն ոլորտի վերաբերյալ առկա հարցերին պատասխանելու նպատակով Երևանի քաղաքապետարանում կազմակերպված է քաղաքացիների ընդունելություն:
Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն` մայիս 19- ին, ժամը 14:00-16:00- ն քաղաքացիների հարցերին կպատասխանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, իսկ ժամը 16:00-18:00- ն`աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումների մասով` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի լիազորված ստորաբաժանման ղեկավարը:
Ըստ ոլորտների, քաղաքացիների ընդունելությունները Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի են ունենում յուրաքանչյուր աշխատանքային օր:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]