211652_close_icon
views-count31374 դիտում article-date 20:50 19-05-2016

Ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ գործողության մեջ. lurer.com

Ադրբեջանական հատուկ ծառայությունների՝ Հայաստանում ծավալած գործունեության մասին, թերևս, քչերն են տեղյակ: Իսկ այդ փաստի ոչ հանրահայտ լինելը գլխավորապես պայմանավորված է թշնամական լրտեսական հետախուզական ցանցի հաջող քողարկմամբ, ինչն օգնում է ազերիներին հարկ եղած դեպքում Հայաստանում հաջողությամբ սերմանել տագնապի, անվստահության ու հակակրանքի քայքայիչ սերմեր՝ ներսից թուլացնելով մեր հայրենիքը. գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ վերջերս բարձրացած աղմուկն այս ամենի ամենավառ օրինակներից մեկն է: Ինչպես գիտեք, այս ողջ աղմուկը բարձրացել էր՝ կապված գեներալին փնովելու նպատակով հորինված մի պատմության հետ. իբր գեներալն անհարգալից է արտահայտվել ինչ-որ զինվորի հասցեին: Նախ՝ ինչպես պարզ է դառնում բուն ականատեսների վկայությունից, ոչ մի նման բան առհասարակ տեղի չի ունեցել, իսկ այն հերյուրանքները, թե իբր գեներալ Մանվել Գրիգորյանը հայհոյել է զինվորներին՝ իրեն ճանապարհ չտալու պատճառով, կատարյալ սադրանք են ու ադրբեջանական հատուկ ծառայությունների լրտեսների կողմից դաշտ նետած խայծ, որ նպատակ ունի հայոց համար ճակատագրական այս պահին, երբ կենացմահու հարց է դարձել ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու առավել, քան երբևէ մենք կարիք ենք զգում ներքին համախմբվածության ու բռունցքվելու, երկպառակություն առաջ բերելու հասարակության ու բանակի շարքերում՝ թուլացնելով երկիրը ներսից. խնդիր է դրված պախարակել հերոսների ու զինված ուժերի ոգին հանդիսացող մարդկանց բարի համբավն ու երիտասարդ սերնդի մեջ սերմանել հիասթափություն, կոտրել հայրենասիրական ոգին Հայաստանում: Ինչ վերաբերում է միջադեպին, ապա նշենք, որ այն, թերևս, լավագույնն է ներկայացնում ականատեսներից մեկը, ով պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել Ջեբրաիլից վերադառնալու ճանապարհին, երբ Հադրութ չհասած իրենց ճանապարհին կանգնած են եղել «Մերսեդես» և «Օփել» մակնիշի 2 ավտոմեքենան։ Ինչպես պարզ է դառնում նրա պատմածից, գեներալի ղեկավարությամբ շարասյուն չի եղել, այլ առջևից գնացել է գեներալի ավտոմեքենան, հետևից եղել է ՎԱԶ 21-06, որի մեջ եղել է ինքը և իրենց հետևից եղել է շտապօգնության ՈՒԱԶ-ը։ Դավիթ Բաբանով http://lurer.com/?p=223148&l=am

Նմանատիպ նյութեր