211652_close_icon
views-count3676 դիտում article-date 20:27 19-05-2016

Ո՞վ է Հարություն Քուրանը, որ էրդողանին է ներկայանալու իբրև Թուրքիայի հայ երիտասարդության ներկայացուցիչ. Arevelk.am

Այսօր Թուրքիայում պետական մակարդակով նշվում է Սպորտի և երիտասարդության օրը: Այս պահին Թուրքայի նախագահի Անկարայի նստավայրում տեղի է ունենում ընդունելություն-ընթրիք: Թուրքիայի նախագահն ընդունել է թուրք երիտասարդների, ինչպես նաև՝ երկրի ազգային փոքրամասնություններից ներկայացուցիչների: Ինչպես հայտնել էինք, պոլսահայ երիտասարդությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացնում Թուրքիայում բնակվող հայ երիտասարդ Հարություն Քուրանը: «Արևելքի» տեղեկություններով, պոլսահայ երիտասարդը Թուրքիայում հայտնի Քուրանների որդին է: Քուրանները զբաղվում են հրատարակչական գործունեությամբ, նրանք ընտանիքով տպագրում են «Լույս» ամսագիրը: Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենալու հարցեր ուղղել Թուրքիայի նախագահին: Էրդողանին տրվող հարցերը եթեր է հեռարձակվելու թուրքական ATV հեռուստատեսության ուղիղ եթերում, Երևանի ժամանակով 22:00-ին: Սպասվում է, որ Հարություն Քուրանը Թուրքիայի նախագահին կուղղի հայությանն առնչվող հարց: Աղբյուրը` [url=http://www.arevelk.am/am/content/2/1015/Ո"վ-է-Հարություն-Քուրանը,-որ-էրդողանին-է-ներկայանալու-իբրև-Թուրքիայի-հայ-երիտասարդության-ներկայացուցիչ.html]Arevelk.am[/url]

Նմանատիպ նյութեր