6021 դիտում
17:21 19-05-2016
Շվեյցարական բանկից ստացված փաստաթուղթը տրամադրվել է պատկան մարմիններին. Միհրան Պողոսյանի գրասենյակ
ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացնում է շվեյցարական «LGT» բանկի ղեկավարությունից ստացած պատասխանը:
Տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մամուլում տարածված օֆշորային ընկերությունների և շվեյցարական բանկերում հաշիվների վերաբերյալ հրապարակումներին Միհրան Պողոսյանը իր հրաժարականի դիմումում խոստացել էր անդրադառնալ հրապարակավ՝ որպես շարքային քաղաքացի։ Այս ժամանակահատվածում Միհրան Պողոսյանի գրասենյակը ձեռնամուխ է եղել հրապարակման մեջ նշված ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման գործին։ Այսպես, օրինակ, մամուլում նշված էր, որ Միհրան Պողոսյանն ունի հաշիվներ շվեյցարական «LGT» բանկում։
Հարցում է ներկայացվել բանկ, որտեղից ի պատասխան հերքվել է թե՛ Միհրան Պողոսյանի, թե՛ վերջին հրապարակումներում իր անվան հետ կապվող Sigtem Real Estates Incorporated, Hopkinten Trading Incorporated, Bangio Invest S.A. ընկերությունների անունով որևէ հաշվեհամարի գոյություն:
Ստորև ներկայացված է բանկի ներկայացուցչի պաշտոնական պատասխանը։
[img]/ups/images/0672574001463664060750807.jpg[/img]
Այսպիսով, փաստվում է, որ բանկային հաշիվ չի բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ։ Նշյալ փաստաթուղթը, մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի հետ տրամադրվել է պատկան մարմիններին։
Առաջիկայում կանդրադառնանք նաև Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող մի շարք այլ հարցապնդումներին և իրականությանը չհամապատասխանող հրապարակումներին»:
Հիշեցնենք՝ «Հետք» պարբերականն ապրիլի սկզբին հրապարակել էր մի հետաքննություն, որտեղ ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ստեղծած հարստությունը:
Ապրիլի 18-ին Միհրան Պողոսյանը հայտարարեց՝ ցավում է, որ իր անունը «արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին», ինչի համար էլ հրաժարականի դիմում է ներկայացրել:
Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել` ՀՀ Քրեական օերնսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
799 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել