ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ Պարսից ծոցի երկրների ղեկավարների գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակներում:
Ինչպես հանտնում է Սպիտակ տան ներկայացուցիչը` գագաթնաժողովը կկայանա այս շաբաթվա վերջին Քեմփ-Դևիդում: «gazeta.ru»-ի տեղեկություններով` հանդիպմանը պետությունների ղեկավարները կքննարկեն ՀՀՊ համակարգերի միավորման, համատեղ ռազմա-ծովային զորավարժություններ անցկացնելու, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի, ինչպես նաև պետությունները կիբեռհաքերների հարձակումներից պաշտպանելուն ուղղված համատեղ աշխատանքներին առնչվող հարցերը: