Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում մայիսի 19-20-ը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-22-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-21-ը կնվազի 2-3 աստիճանով:
[img]/ups/images/0772182001463642650944889.jpg[/img]
Երևանում մայիսի 19-20-ը, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ: 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա անձրևի հավանականություն:
[img]/ups/images/0879177001463642658170347.jpg[/img]